25 04 2022

Օրինական բառը հանենք․ 5 երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանների պահանջը չկատարելու համար․ փաստաբան



Հինգ երիտասարդներ ենթարկվել են վարչական ձերբակալման իբրևէ թե ոստիկանների օրինական պահնաջը չկատարելու համար։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը։

Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները բերման են ենթրակվել Կոմիտասի պողոտայից, որտեղ իրականցնում էին իրազեկման ակցիա։

«Ակնհայտ է, որ իշխանություն և օրինական տերմինները ուղղակիորեն անհամատեղելի են իրար հետ, հետևաբար կարելի է ասել քաղաքացիները վարչական ձերբակալման են ենթարկվել ուղղակի ոստիկանության պահանջին չենթարկվելու համար»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ կազմվել է վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրություն, ինչպես նաև օրինական պահանջին  չենթարկվելու վերաբերյալ արձանագրություն։

«Եթե դրան հետևի որևէ միջամտող  վարչական ակտի, կամ տուգանք նշանակելու մասին որոշման  ընդունում, ապա դրանք միանշանակ կբողոքարկվեն և կլինի հաղթանակ, որին մենք սովոր ենք։ Քաղաքացիները որևէ վնաս չեն ստացել։ Փաստաթղթավորումից հետո նրանք ազատ կարձակվեն և միասին կշարունակենք այն գործողությունները, որոնք իրականացրել են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ