22 04 2022

Փաշինյանի հայտարարությունները ինչ-որ մի փուլում կարող են դառնալ ՍԴ քննության առարկա․ Հրայր Թովմասյան



Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած մտքերը կարող են դառնալ ինչ-որ մի փուլում ՍԴ քննության առարկա, այս փուլում դրա վերաբերյալ թույլ տվեք հարցերին չպատասխանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը անդրադառնալով Ազգային ժողովի ամբիոնից Արցախի կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած մտքերի և դրա խանդրահարույց լինելու վերաբերյալ հարցին։

Թովմասյանը անդրադառնալով Փաշինյանի՝ Կառավարության նիստում հնչեցրած մտքին թե որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման չի ստորագրվի հստակեցրեց՝ հանրային քննարկումը դեռևս չի ենթադրում հանրաքվեի անցկացում։

«Կարող է լինել տարբեր շահագրգիռ հանությունների հետ այդ հացի քննարկում»։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից Սահամանադրություն փոխելու քննարկումներին, ՍԴ անդամը նշում է․ «Այս պահին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ