19 04 2022

Սա անձնական վրեժխնդրություն է, սա քրեական գործ չէ. Ալեքսանդր Կոչուբաև



Եղավ այն, ինչ պետք է լիներ, գոնե այն պահից, երբ մենք իմացանք, որ վերաքննիչ բողոքը քննելու է Ռուբիկ Մխիթարյանը, մեզ համար արդեն ակնհայտ էր, թե ինչ է  լինելու: պարզապես դատավարական ընթացակարգերն էին այդպիսն, մենք եկանք ինքնաբացարկի միջնորդությունն  էլ ներկայացրեցինք և մերժվեց այն: Լրագրողների հետ զրույցում ասաց  Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Անկախ նրանից Ռուբիկ Մխիթարյանն ինչպիսի որոշում կկայացներ՝ կբավարարե՞ր, թե՞ կմերժեր, արդեն ակնհայտ էր, որ գործի քննությունը տեղի է ունեցել սարսափելի խախտումով, որովհետև վերքննիչ բողոքը քննվեց միայն 65-րդ օրը: Մենք նաև գրավի միջնորդություն էինք ներկայացրել, որը մերժվել էր, վերաքննիչ բողոք էինք բերել և խիստ չակերտավոր հաճելի պատահականությամբ կրկին մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին, ապրիլի 22-ին տեղի է ունենալու գրավի մերժման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը, և ես, իհարկե, չեմ պատրաստվում այս թատրոնին մասնակցել»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ