Իհարկե, մեր երկրի ապագան ինձ անհանգստացնում է: Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Ռուբիկ Մխիթարյանը:
«Պետք է աշխատենք բոլորս, որ լավ լինի: Ես՝ որպես դատավոր, կարող եմ իմ աշխատանքով ապացուցել, կամ անել հնարավորը, նույնիսկ անհնարինը, որպեսզի այս վիճակից դուրս գա մեր երկիրը»:
Հարցին՝ այս պայմաններում լինո՞ւմ է աշխատել, դատավոր Մխիթարյանը պատասախանեց. «Դժվար է այդ հարցի պատասխանը, բայց աշխատում ենք, որ անենք ամեն ինչ, որպեսզի ձեր այդ հարցի պատասխանը ստացվի դրական»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը