15 09 2023

Բենզինը Հայաստանում 2-3 անգամ թանկ է ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից․ ինֆոգրաֆիկա

Բենզինը Հայաստանում 2-3 անգամ թանկ է ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից․ ինֆոգրաֆիկա

 

Բենզինը Հայաստանում կրկնակի, նույնիսկ՝ եռակի թանկ է, քան ԵՏՄ անդամ երկրներում։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի բենզալցակայաններում բենզինի միջին գինը 510-540 դրամ է՝ կախված տեսակից։ Մինչդեռ ԵՏՄ անդամ երկրներում, համաձայն բաց աղբյուրների, արժեքը հետևյալն է․ 

  • Ղազախստան – 162-202 դրամ
  • Ռուսաստան – 197-215 դրամ
  • Ղրղզստան – 250-270 դրամ
  • Բելառուս – 259-270 դրամ

Հիշեցնենք, որ հեղափոխությունից ընդամենը 3 ամիս առաջ՝ 2018 թվականի հունվարի 23-ին, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բողոքում էր գնաճից ու պատկերավոր ասում․ «Գառան միսը թանկացել ա՝ կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար է, խոզի միսը թանկացել ա՝ սխտոր կերեք, բենզինը թանկացել ա՝ բրդեք ձեր ավտոները, թևերիդ մեջ ուժ չկա՞, համ էլ ֆիտնես ա։ Ուրեմն նորմալ ա ամեն ինչ»։

Նշենք, որ այդ ժամանակ բենժինը անհամեմատ ավելի էժան էր։

 Ի՞նչ խորհուրդ կտա այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թանկացումներից դժգոհ մարդկանց և հատկապես վառելիքի գնաճից դժգոհ վարորդներին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ