15 03 2021

Քաղաքապետ Հայկ Մարությանը հատուկ ՀԿ է գրանցել, որ փողեր հանգանակի

Քաղաքապետ Հայկ Մարությանը հատուկ ՀԿ է գրանցել, որ փողեր հանգանակի

Երևանի քաքաղապետ Հայկ Մարությանը պատերազմի վերջին 8 օրը для галочки դիրքերում հայտնվելու և այնտեղից  մեկ լուսանկար հրապարակելու համար, պարզվում է, հատուկ ֆոնդ է ստեղծել ու մեծ գումարներ է ծախսել:

Yerevan.Today-ը բացահայտել է փողեր շրջանառած օղակի անունը. Մարությանը հայրենասիրաբար իր նոր կազմակերպությունն անվանակոչել է «Երևան ջոկատ» ռազմահայրենասիրական ՀԿ, գրանցել է պատերազմն սկսելուց մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին: Իրական նպատակը պարզ չէ, բայց շրջանառվող լուրերն են բավականին սկանդալային:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես ընդունել է, որ այո, այս ՀԿ-ն ստեղծել է քաղաքապետ Հայկ Մարությանը, բայց փաստաթղթավորման դաշտում ուրիշի անունով, իսկ փողերի թեման, ՀԿ գործունեության վայրը, հասցեն, աշխատակազմի անվանացանկ և այլն, համարել է հույժ գաղտնի ու հրաժարվել է հրապարակել:

Հիմա ամենակուրիոզը.

Yerevan.Today-ինառաջնային օղակիցաղբյուրով հայտնի է դարձել, որ Երևան Ջոկատ ՀԿ-ից մեծ փողերը դուրս են գրվել ուտելիքի անվան տակ: Պարզ ասած՝ ռազմահայրենասիրական ՀԿ-ն հիմնադրվել է, որ Հայկ Մարությանի ձևավորած 100 հոգանոց ջոկատը դիրքերում հատուկ սննդից օգտվի։ Այսինքն, իրենցն հատուկ է եղել, գուցե «իկռա»՝ կարագ-սև հացով ու տաք խաշլամա: Այս մասին մոտավոր արտացոլում է նաև քաղաքապետարանից ստացված մեր հարցման պատասխաններում:

«Երևան ջոկատը» 01.11.2020թ. ՊՆ զորամասերից մեկում ստացել է համազգեստ, զենք զինամթերք, զրահաբաճկոններ, սաղավարտներ, ուսապարկեր, քնապարկեր և մեկնել է Երևանից՝ ըստնշանակության»,-ասված է Երևանի քաղքապետարանից Yerevan.Today-ի պատասխան նամակում:

Ստացվում է՝ Զինված ուժերը դիրքեր հասնելուն պես՝ Երևանի քաղաքապետ Մարությանի ջոկատին բառացիորեն  ապահովել են ամեն ինչով, ինչի անհրաժեշտությունը կա, միայն սնունդն է թողնվել քաղաքապետի հույսին:

Ինչո՞ւ է քաղաքապետի ջոկատը հրաժարվել բանակի սննդից և նախընտրել անհամեմատ «էլիտար պայմաններում սնվել ու քնել»․ այս մասով մեր հարցմանը քաղաքապետարանը խուսափել է պատասխանել:

Ստացվում է՝ աղբյուրի հայտնած ինֆորմացիան ճշգրիտ է՝ առ այն, որ «Երևան ջոկատ» ֆոնդը հատուկ ստեղծվել է, որպեսզի  ջոկատին  «մատակարարելու»  անվան տակ փողեր մուտք ու ելք արվեն: Ջոկատի համար անհրաժեշտ սնունդը, վրաններն ու, նյութական այլ պարագաներ, տրանսպորտային միջոցը, հիմնականում ապահովվել են «Երևան ջոկատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի հանգանակածմիջոցների հաշվին:

Երևանի քաղաքապետարանը չի գաղտնազերծում ՀԿ-ի թեման: Քաղաքապետ Մարությանը թաքուն է գրանցել ՀԿ-ն, դրա նպատակի և ծախսերի մասին որևէ հրապարակում չկա, ամեն գնով գաղտնի են պահում ՀԿ գրասենյակի գտնվելու հասցեն, գործող անձիք, փողերի շարժի ծավալն ու ծախսերի նպատակը:

Ավելին, լրատվամիջոցին քաղաքապետարանը հասկացրել է չփորփրել՝ պատճառաբանելով, իբր դրա տակ «ռազմական կամ այլ գաղտնիք պարունակող փաստեր կան», զգուշանալ է պետք:

«Ձերնշած ՀԿ-ն հիմնադրվել է Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի օրերին՝ Երևանի քաղաքապետի հորդորով ձեւավորվող «Երեւան» կամավորական ջոկատի կարիքները սպասարկելու նպատակով: Այդուհանդերձ, ՀԿ-ին վերաբերող հարցերը առաջարկում ենք ուղղել կազմակերպությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանը ՀԿ-ին առնչվող հարցերի մասով տեղեկատվության տնօրինող չի։ Միևնույն ժամանակ, Ձեր հարցման պատասխանների մի մասը կարող է պարունակել ռազմական կամ այլ գաղտնիք, ուստի այդ կարգի հարցերի պատասխանը ևս խնդրում ենք ուղղել պատշաճ հասցեատիրոջը»,- ասված է  քաղաքապետարանի պատասխան նամակում:

Փաստացի՝ Երևանի քաղաքապետը ճշգրիտ հոտառությամբ օգտագործել է պատերազմի թեմատիկան, որպեսզի «Հայաստան» համահայկական հիմնադրամի օրինակով կարողանա հեշտությամբ փողեր հավաքել ու Նիկոլ Փաշինյանի ճկունությամբ՝ «ծախսերը սղացնի» հրատապ գնումների անվան տակ:

Մարությանը երևի պարզապես վստահ է եղել, որ պատերազմի ծանր հետևանքի ֆոնին շունը տիրոջը չի ճանաչի, ու այս ամենը «կջրվի», թեման կմոռացվի, կգնա, բայց..․

«Երևան ջոկատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն մեր դիտակետում է...  Yerevan.Today-ը կգնա ՀԿ-ի հանգանակությունների ծախսերի ու դրանց տակ իրավական հիմքերն ապահոված փաստաթղթերի հետքերով:

Հ.Գ. Հարցման մեջ առանձին տողով պահանջել էինք քաղաքապետարանից կամավորագրված աշխատակիցների անվանացանկն հրապարակել, այդ թվում՝մարտական դիրքի անունը, որում կռվել են անձնվեր  ու վերադարձել են առանց քերծվածքների, սակայն քաղաքապետարանը չի գաղտազերծել 100-ից գոնե մի քանիսի անունները, մարտական ճակատում կռվելու և դիրքը լքելու ամսաթվերը:

Ընդգծենք, ըստ մամուլի՝ քաղաքապետարանից կամավորագրվածները  պարգևատրվել էին վերադառնալուց հետո՝ խոշոր գումարներով:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ