15 01 2021

Ոստիկաններն օգոստոսին վարորդին այն աստիճան դաժան են ծեծել, որ հազիվ տեղավորել են սայլակին և հասցրել հիվանդանոց



Նախորդ տարի ուժայիններին իջեցված Նիկոլ Փաշինյանի հրահանգը՝ «սատկացրեք բոլորին,  ես ուզում եմ տեսնել արյան գետեր», պարզվում է՝ դեռևս ուժի մեջ է: Փաստեր կան, որ ոստիկաններն այսօր էլ հավատարմորեն առաջնորդվում են վարչապետի ծայրահեղական հրահանգով, թերևս այդ պատճառով էլ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը իր ենթականերին մեկ ամսում միանգամից երեք անգամ փող է բաժանել, սիրաշահում է արյուն հանող ոստիկանին: Մինչ հերթական արյունոտ տեսարանին անդրադառնալը, հիշեցնենք, Yerevan.Today-ը օրերս հրապարակեց ոստիկաններին սիրաշահելու իշխանության բանաձևը․ պատերազմի դադարից հետո Երևանում անհնազանդության ակցիաների մասնակիցներին ջարդող, ցույցեր ցրող և արյուն հանող ոստիկաններին իշխանությունն իր գոհունակությունն հայտնել է՝ եռակի վճարման ահա այսպիսի մոդելով՝ աշխատավարձ+հավելավճար+պարգևավճար:

Yerevan.Today-ի ձեռքի տակ են հայտնվել կոծկված ծանր միջադեպի կադրեր. ճանապարհային ոստիկանները խմբով դաժանաբար ծեծի են ենթարկել տղամարդուն՝ առանց լուրջ պատճառի, ընդհուպ այն աստիճան դաժանությամբ, որ ծանր մարմնական վնասվածքներով քաղաքացուն անգիտակից վիճակում հազիվ կարողացել են տեղավորել սայլակին և հասցնել հիվանդանոց: Դեռ միջադեպի վայրում, պարզվում է, քաղաաքացին գլխին ստացած հարվածներից հետո ընկել է ցնցումների մեջ, կոտրվել են կողոսկրերը և ձեռքերի մատները, փոխանցել է տուժողի հարազատը:

Ուշադրություն.   Միջադեպը տեղի է ունեցել պատերազմից առաջ՝ օգոստոսի 22-ին՝ Ոստիկանության «Փոսի գայի» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց: Տղամարդը մոտեցել է ոստիկանության տուգանային հրապարակ, որպեսզի համապատասխան տուգանքի վճարման դիմաց իր մեքենան դուրս բերի, սակայն նրա և ոստիկանների միջև վեճ է ծագել ու միանգամից վերածվել է դաժան ծեծկռտուքի: Ընդգծենք, սա ոստիկանի դաժանության կրկնվող դրվագներից մեկն է։ Եթե անգամ քաղաքացին մի թթու խոսք է ասել, ապա ոստիկանի գործառույթը քաղաքացուն խոսքով, կամ  առնվազն՝ ձեռնաշղթաներով բաժին տանելը պետք է լիներ, բայց ոչ մի դեպքում՝ ծեծը, այն էլ՝ դաժանորեն ու մի խումբ ոստիկաններով:

Yerevan.Today-ին հայտնի են դարձել միջադեպի ողջ մանրամասները, որոնց ամբողջական և համակողմանորեն կանդրադառնանք առաջիկայում:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ