Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձավ նախօրեին ցուցարարներին ուժով բերման ենթարկելու գործողություններին՝ նշելով. «Թե ովքեր էին այդ անհայտ ծագման համազգեստով տղաները, դա մի օր անպայման կպարզենք»:
Նա նաև մի պատմություն պատնեց. «Ինչու է Նիկոլ Փաշինյանը ուժ կիրառում խաղաղ ակիա անող ժողովրդի դեմ, որովհետեւ ինքը չի սիրում մեր ժողովրդին, նա քրոնիկ սուտասան է: Կհիշեք երեւի, 2 տարի առաջ Իջեւանում եղան բողոքի ակցիաներ անտռից փայտ կտրողների բողոքի ակցիաները: Ես այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էի, հայտնվեցի այնտեղ: Շատ տրմաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենն Իջեւանում, ցուցարարների մեջ» Շատ պարզ պատճառ կա. Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց մի մեծ զանգված դուրս է եկել փողոց ու բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը՝ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին:
Այ հիմա ես ուզում եմ ասել, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, նա սուտ է ասում, նա ատում է բոլորիդ: Նա սիրում է միայն իրր պաշտոնը եւ իր բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելուն: Այս պատմությունը վկայում է այն մասին, թե ինչու են ոստիկանները բիրտ ուժ կիրառում: Այդքան հեշտ չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ասել՝ չեմ կարատում քո ապօրինի հրամանները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը