«Մենք ենք մեր սահմանները» խորագրի ներքո «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարած հանգանակությունների մի մասը՝ 52 մլրդ 703 մլն 113 հազար 395 դրամ, Հիմնադրամը որպես նվիրաբերություն փոխանցել է ՀՀ պետական բյուջե ՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով: Սրա հետ կապված Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել հիմնադրամ: Ստորև ներկայացնում ենք հարցերն ու պատասխանները:
1․Ովքե՞ր են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կամ հաստատեք որ կայքում գտնվող ցանկը համապատասխանում է այսօրվա դրությամբ խորհրդի գործող կազմին։
Համահայկական հիմնադրամից ըստ էության մեր հարցին պատասխանել են, որ հոգաբարձուների խորհրդի անդամները 29-ն են՝ առանց նշելու անունները: Հիմնադրամի կայք-էջում տեղադրված է 31 անդամի անուն, հետևաբար հստակեցված չէ, թե որ երկու անդամներն են դուրս եկել կազմից:
2.Հիմնադրամի հանգանակած գումարի մեծ մասը ՀՀ պետբյուջեին նվիրաբերելու որոշումը կայացնելու համար, արդյո՞ք տեղի ունեցել է հոգաբարձուների խորհրդի նիստ և ե՞րբ է այն տեղի ունեցել։
Առաջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին, որի արդյունքում որոշվել է հավաքագրված միջոցներից պետբյուջե փոխանցել 15 մլրդ դրամ: Նիստն անցել է հեռավար քվեարկության կարգով: Հարցումն ուղարկվել է խորհրդի 29 անդամներին, քվեարկել է 21-ը, բոլորը՝ կողմ։
Նրանք են՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, Զավեն Խանջյան, Զոհրաբ Մնացականյան Գրիգորի Մարտիրոսյան, Ատոմ Ջանջուղազյան, Մայք Խարափյան, Արամ Մալեան, Հրայր Հովնանյան, Էնթոնի Բարսամյան, Արսեն Ղազարյան, Ալբերտ Բոյաջյան, Պետրոս Թերզյան, Սամվել Կարապետյան, Ալբերտ Պողոսյան, Գաբրիել Չենբերջյան:
Հոկտեմբերի 11-ի որոշմամբ պետբյուջե է փոխանցվել 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նորից քվեարկությունը եղել է հեռավար կարգով, խորհրդի բոլոր 29 անդամներին ուղարկվել է հարցումը, պատասխանել են 20-ը:
Նրանք են՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, Զավեն Խանջյան, Զոհրաբ Մնացականյան, Գրիգորի Մարտիրոսյան, Ատոմ Ջանջուղազյան, Մայք Խարափյան, Նազարեթ Սապունջյան, Արամ Մալեան, Հրայր Հովնանյան, Էնթոնի Բարսամյան, Պերճ Սեդրակյան, Արսեն Ղազարյան, Ալբերտ Բոյաջյան, Պետրոս Թերզյան, Գաբրիել Չենբերջյան:
Հաջորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին , 2,5 միլիարդ դրամ փոխանցվել է բյուջե: Քվեարկել է 19-ը:
Նրանք են Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեան, Զավեն Խանջյան, Գրիգորի Մարտիրոսյան, Մարտին Գալստյան, Ատոմ Ջանջուղազյան, Մայք Խարափյան, Նազարեթ Սապունջյան, Արամ Մալեան, Հրայր Հովնանյան, Արսեն Ղազարյան, Պետրոս Թերզյան, Ալբերտ Պողոսյան, Գաբրիել Չենբերջյան:
Հոկտեմբերի 14-ի որոշմամբ 1,2 միլիոն դոլար է փոխանցվել պետբյուջե, քվեարկել է 25-ը: Նրանք են՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեան, Զավեն Խանջյան, Զոհրաբ Մնացականյան, Գրիգորի Մարտիրոսյան, Մարտին Գալստյան, Ատոմ Ջանջուղազյան, Մայք Խարափյան, Նազարեթ Սապունջյան, Արամ Մալեան, Հրայր Հովնանյան, Էնթոնի Բարսամյան, Պերճ Սեդրակյան, Արսեն Ղազարյան, Վիգեն Սեփիլյան, Էդուարդո Էռնեկյան, Ալբերտ Բոյաջյան, Պետրոս Թերզյան, Գաբրիել Չենբերջյան, Ալբերտ Պողոսյան:
Հոկտեմբերի 16-ի որոշմամբ 1 միլիարդ ՀՀ դրամ, քվաերակության մասնակցել է 20-ը: Նրանք են՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեան, Զավեն Խանջյան, Զոհրաբ Մնացականյան, Գրիգորի Մարտիրոսյան, Մարտին Գալստյան, Ատոմ Ջանջուղազյան, Մայք Խարափյան, Արամ Մալեան, Հրայր Հովնանյան, Պերճ Սեդրակյան, Նաիրի Տէրտէրեան, Արսեն Ղազարյան, Պետրոս Թերզյան, Ալբերտ Բոյաջյան, Գաբրիել Չենբերջյան:
Հոկտեմբերի 16-ի մեկ այլ որոշմամաբ փոխանցվել է 1,5 միլիոն դոլար, մասնակցել է 22-ը նրանք են՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեան, Զավեն Խանջյան, Զոհրաբ Մնացականյան, Գրիգորի Մարտիրոսյան, Մարտին Գալստյան, Ատոմ Ջանջուղազյան, Մայք Խարափյան, Արամ Մալեան, Հրայր Հովնանյան, Էդուարդո Էռնեկյան, ԷՆթոնի Բարսամյան, Պերճ Սեդրակյան, Արսեն Ղազարյան, Պետրոս Թերզյան, Ալբերտ Բոյաջյան, Գաբրիել Չենբերջյան:
Հոկտեմբերի 19-ի որոշմամաբ 21,5 միլիարդ դրամ է փոխանցվել, քվեարկել է 23-ը, նրանք են՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեան, Զավեն Խանջյան, Զոհրաբ Մնացականյան, Գրիգորի Մարտիրոսյան, Մարտին Գալստյան, Ատոմ Ջանջուղազյան, Մայք Խարափյան, Նազարեթ Սապունջյան, Արամ Մալեան, Հրայր Հովնանյան, Էնթոնի Բարսամյան, Նաիրի Տէրտէրեան, Արսեն Ղազարյան, Պետրոս Թերզյան, Ալբերտ Պողոսյան, Գաբրիել Չենբերջյան, Ալբերտ Բոյաջյան:
Հոկտեմբերի 27-ի որոշմամբ փոխանցվել է 7,3 միլիարդ դրամ, մասնակցել է 19-ը, նրանք են՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, Գրիգորի Մարտիրոսյան, Մարտին Գալստյան, Ատոմ Ջանջուղազյան, Մայք Խարափյան, Արամ Մալեան, Հրայր Հովնանյան, Էնթոնի Բարսամյան, Նաիրի Տէրտէրեան, Արսեն Ղազարյան, Պետրոս Թերզյան, Ալբերտ Պողոսյան, Գաբրիել Չենբերջյան, Տիրուհի Պուրմայան:
Վերջին նիստը եղել է նոյեմբերի 1-ին, 2,6 միլիարդ դրամ է փոխանցվել պետբյուջե, խորհրդի կազմից մասնակցել է 18-ը:
Նրանք են՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեան, Գրիգորի Մարտիրոսյան, Մարտին Գալստյան, Ատոմ Ջանջուղազյան, Մայք Խարափյան, Արամ Մալեան, Հրայր Հովնանյան, Էնթոնի Բարսամյան, Արսեն Ղազարյան, Պետրոս Թերզյան, Ալբերտ Բոյաջյան, Գաբրիել Չենբերջյան:
Ուշագրավ է, որ Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ոչ բոլոր անդամներին է նիստերին մասնակցության հրավեր ուղարկվել։ Օրինակ՝ Արցախի համար հանգանակված գումարները այլ նպատակով է տնօրինվել, ու այդ մասին որոշում կայացնելու համար Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը տեղյակ չի եղել։
Yerevan.Today-ի հետ զրույցում նա ասաց, որ որպես խորհրդի անդամ, չեն հայտնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին: Ո՛չ զանգ է եկել, ո՛չ տեղյակ է պահվել։ Հիմնադրամից պարզաբանում են՝ «ԼՂՀ պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի հետ կապվելու բոլոր փորձերը չեն հաջողվել 2018 թվականի հուլիսից հետո»:
Հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև Արցախի Հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Yerevan.Today-ը դիմել էր երկրորդ նախագահի գրասենյակ՝ պարզելու՝ երկրորդ նախագահին դիմե՞լ են, տեղեկացրե՞լ են այս ծախսերի համար։ Պարզվեց․ «ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն երկու տարուց ավելի է, ինչ որևէ հրավեր կամ որևէ որոշման նախագիծ, կամ փաստաթուղթ չի ուղարկվել հիմնադրամից: Նախագահը չի մասնակցել որևէ միջոցառման, ծանոթ չի եղել և չի հաստատել հիմնադրամի կողմից ընդունված որևէ որոշում, չնայած նրան, որ նա կարծես թե, ըստ հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերի և կանոնադրության, հանդիսանում է՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ինչ վերաբերում է վերջերս ընդունված կոռուպցիոն առումով կասկածելի որոշմանը, որով հիմնադրամի գումարները (52 մլրդ դրամ) փոխանցվեցին ՀՀ կառավարոթյանը, ապա Նախագահը տեղյակ չէր այդ գործողության մասին: Մեր հարյուր հազարավոր հայրենակիցների գումարները իրենց նպատակին և կամքին հակառակ այլ նպատակով տնօրինելու մեջ մենք տեսնում ենք ՀՀ օրվա իշխանությունների կողմից համազգային կառույցների հանդեպ վստահության փոշիացման ուղղությամբ հերթական քայլը։ Հաղթանակի համար հավաքված գումարները, մի անհասկանալի և գաղտնի որոշմամբ փոխանցվեցին պարտության խորհրդանիշ՝ կառավարության տնօրինմանը: Կարծում ենք, սրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, եթե այդպիսիք Հայաստանում դեռ կան»։
Հիմնադրամից պարզաբանում են հետևյալ կերպ․ «ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալուց ի վեր՝ 2008թ.–ից սկսած, չի մասնակցել հոգաբարձուների խորհրդի որևէ նիստի»։
Նշենք, որ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամի ծախսերի արդյունավետության շուրջ։ Ասաց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել՝ պարզելու համար, թե Արցախի համար հանգանակած գումարներն ինչ են եղել։ Բայց պարզվում է, որ նա կողմ է քվեարկել գումարների՝ ՀՀ պետբյուջե նվիրաբերելուն։
Yerevan.Today-ը գրել էր, որ պատերազմի օրերին հանուն Արցախի կարիքների և հաղթանակի համար Սփյուռքից հանգանակված միլիարդավոր դրամներ են «անհետացել»: Գրել էինք, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80% ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ գաղտագողի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։ Նյութի հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ այո, այդպես է։ Այնուհետև մամուլում հրապարակվեց, որ մի շարք նվիրատուներ պահանջել են գումարի վերադարձ, քանի որ չեն հավատում, որ իրենց հանգանակությունը կոնկրետ նպատակին կծառայի։
Նշենք նաև, որ Yerevan․Today-ը իրավաբանների հետ ուսումնասիրության արդյունքում կպարզի հիմնադրամի միջոցները պետբյուջե փոխանցելու որոշման իրավաչափությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը