09 02 2022

Հայաստանը, ըստ Եվրամիության չափանիշների, գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում․ Ռոմելլա Աբովյան



Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային տվյալներին, նշեց, որ վերջին 14 օրվա ընթացքում,  համեմատած նախորդ 14 օրերի, գրանցված է  437 տոկոսով նոր դեպքերի աճ:

«Դրական թեստերի մասնաբաժինը կազմում է 38.5 տոկոս,  իսկ նախորդ 14 օրվա ընթացքում այն եղել է 10.5 տոկոս, վարակի վերականգնողական ցուցանիշը 14 օրվա հաշվարկով 1,1 է, դեռևս շարունակում են արձանագրվել դեպքեր 0-18 տարեկանների շրջանակում և մենք որոշ  տարիքային շրջանակում  ունենք  դեպքերի աճ, օրինակ՝ 3-5 տարեկանների մոտ 7.3 անգամ է, 6-17 տարեկանների մոտ՝ 4 անգամ և 18-23 տարեկանների շրջանում 5.3 անգամ»,-ասաց բանախոսը։

Նրա խոսքով  բոլոր մարզերում կա դեպքերի աճ, բայց Երևանում կորոնավիրուսային դեպքերի ցուցանիշն առավել բարձր է ։

 «Հայաստանի Հանրապետությունը, ըստ Եվրամիության չափանիշների, գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում»,-ասաց Աբովյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ