26 01 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1931, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1931, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1931 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 355 662-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8033 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 26-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1525 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9693-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 147 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 696, փաստացի բուժվողներինը՝ 11 408: Մեկ օրում արվել է 7721 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 692 959 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ