22 01 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք

Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 350 897-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, նախօրեին կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 8026 է: Հունվարի 22-ին կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդության պատճառով մահվան 1 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1520 է:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը 9546 է:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 127 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 109։ Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ: Մեկ օրում արվել է 5812 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 669 792 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ