21 01 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 628 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 628 դեպք

Հայաստանում հունվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 628 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349 957-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, նախօրեին կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 8026 է: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը 9680 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 982։ Փաստացի բուժում է ստանում 6430 պացիենտ: Մեկ օրում արվել է 3605 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 663 980 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ