20 01 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 621, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 621, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349 329-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8026 է: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9680-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 103 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 857։ Փաստացի բուժում է ստանում 5927 պացիենտ: Մեկ օրում արվել է 5838 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 666 375 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ