Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 563 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 708-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8025 է:
Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9677-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 38 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 754։ Մեկ օրում արվել է 5285 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 654 537 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը