30 12 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89, մահվան՝ 11 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89, մահվան՝ 11 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 826-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7968 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1505 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9471-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 196 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 348, փաստացի բուժվողներինը՝ 4005: Մեկ օրում արվել է 7127 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է  2 560 870 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ