03 12 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 399 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 977: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 7644 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1452 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 15 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9117-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 995 է, ընդհանուր առողջացածներինը՝ 319 476, փաստացի բուժվողներինը՝ 11 405: Մեկ օրում արվել է 6484 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 389 456 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ