20 10 2021

Վարակը մեծ տեմպերով է տարածվում․ հղիների՝ պատվաստումից խուսափելը ճիշտ չէ․ համաճարակաբան



Հղիության ժամանակ քովիդով վարակավելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։

Նա հայտնեց, որ այս պահին կան մեծ թվով հոսպիտալացված հղի կանայք։

Համաճարակաբանը դա կապում է դելտա շտամի առավել ինտենսիվ տարածման և դոմինանտ դառնալու հետ։

«Սա ևս մեկ առիթ է , որ մեր հղիները մտածեն կանխարգելիչ գործոնի՝ պատվաստման մասին։ Վարակի այս տեմպով տարածվելու դեպքում պատվաստումից խուսափելը ճիշտ չէ։ Վարակը ազդում է բոլոր օրգան համակարգերի վրա, սա արդեն ապացուցված է։ Սա միայն շնչուղիների վարակ չէ»,- վստահեցնում է համաճարակաբանը։

ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյան էլ հայտնեց, որ երիտասրադացմանմիտումը քովիդի արդեն զգացվում է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ