Հայաստանում քովիդի վերաբերյալ տվյալները խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին։ Գտնվում ենք վարակի բավական բուռն փոխանցման փուլում, որը շատ մտահոգիչ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։
Նա հայտնեց, որ այս պահին հիվանդանոցներում տեղ չկա։
«Եթե այս տեմպերը շարունակվեն մարդկանց մահացությունների քանակը էլ ավելի կբարձրանա»։
ՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն էլ նկատեց, որ մեր հանրությունը հաճախ մոռանում է հակահամաճարակային կանոնների մասին և հորդորեց հատկապես հերթի ժամանակ պահպանել հակահամաճարակային կանոնները։
«Կորոնավիրուսի 4-րդ ալիքում մենք ունենք մահերի մեծ թիվ։ Տարածաշրջանում առաջատարներից ենք մահաբերության առումով։ Սա ևս եկ անգամ վակայում է դելտա շտամի ագրեսիվության մասին»,- ասաց համաճարակաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը