Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղը իր կոլեգաների և ընկերների հետ լինելու է Հանրապետության հրապարակում:
«Հարգելի բուժաշխատողներ
Վաղը, դեկտեմբերի 22-ին, եկեք Հանրապետության հրապարակ հայտնելու ձեր քաղացիական դիրքորոշումը։
«Բժիշկները քաղաքականությունով չեն զբաղվում» կեղծ ուղերձը շատ բուժաշխատողներին կաշկանդում է բարձրաձայնել սեփական կարծիքը։ Քաղաքացի լինելը չի նշանակում քաղաքականությունով զբաղվել, իսկ բժիշկները՝ լինելով հասարակության առաջատարներ, պարտավոր են օրինակ ծառայել։
Այսպիսո՛վ, քաղաքացիական դիրքորոշումը բարձրաձայն արտահայտելը ոչ թե մեր իրավունքն է, այլ պարտականությունը և մենք պարտավոր ենք բուժել ոչ միայն մարդուն, այլ նաև հասարակությանը, երբ առաջանում է դրա կարիքը։ Մեր հասարակությունը, մեր երկիրը ծանր հիվանդ է և մեր օգնության կարիքն ունի, եկեք օգնենք։
Վաղը ես իմ կոլեգաների ու ընկերների հետ լինելու եմ Հանրապետության հրապարակում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը