Հղիության ժամանակ քովիդով վարակավելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։
Նա հայտնեց, որ այս պահին կան մեծ թվով հոսպիտալացված հղի կանայք։
Համաճարակաբանը դա կապում է դելտա շտամի առավել ինտենսիվ տարածման և դոմինանտ դառնալու հետ։
«Սա ևս մեկ առիթ է , որ մեր հղիները մտածեն կանխարգելիչ գործոնի՝ պատվաստման մասին։ Վարակի այս տեմպով տարածվելու դեպքում պատվաստումից խուսափելը ճիշտ չէ։ Վարակը ազդում է բոլոր օրգան համակարգերի վրա, սա արդեն ապացուցված է։ Սա միայն շնչուղիների վարակ չէ»,- վստահեցնում է համաճարակաբանը։
ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյան էլ հայտնեց, որ երիտասրադացմանմիտումը քովիդի արդեն զգացվում է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը