Առողջապահության նախարարությունը շարունակում է արծրունաբար թաքցնել կոնորավարակի իրական ծանր վիճակը: Հանրային առողջության թիվ մեկ պատասխանատու համարվող նախարար Անահիտ Ավանեսյանը կատեգորիկ կերպով գաղտնի է պահում երեխաների վարակման դեպքերը, մինչդեռ Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում ամեն օր մանկահասակ երեխաներ են հոսպտալացվում կորոնավարակի դելտա շտամով, ավելին՝ այս պահին երեխաներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Պարզաբանման համար դիմել ենք Առողջապահության նախարարություն, դեռևս պատասխան չենք ստացել:
Նկատենք, նույն կերպ էլ «փակ-գաղտնի» ռառազմավարություն էր կիրառվում պետպատվերով բուժսպասարկման ծառայությունները ժամանակավոր կասեցնելու պետական որոշման դեպքում:
Պարզվում է՝ օգոստոսի 1-ից պետությունն Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել 44-օրյա պատերազմում վիրավոր դարձած զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ), քանի որ փողը տարվա կեսից սպառել են, պետությունն ի վիճակի չէ նոր հատկացումներ անել ոլորտին: Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել Առողջապահության նախարարությունից ԲԿ-ներին իջեցված ներքին հրահանգի պատճենը, և մինչ կառավարությունը արծրունաբար հանրությունից թաքցնում էր խնդիրը՝ ուղեգրերը ձեռքներին ՝ հաշմանդամ դարձած զինվորներին գցելով այս կամ այն հիվանդանոցների դռներ, մեր լրավամիջոցն ինք է հրապարակել ներքին գրությունը և տեղեկացրել, որ խնդիրը շատ ավելի լուրջ է՝ ԱՆ-ն ոչ միայն սառեցրել է պետպատվերով բուժսպասարկումը՝ նշված դեպքերով, այլև հասցրել է տարվա կեսին 4 միլիարդի չափով պարտքեր կուտակել խոշոր բուժհիմնարկներին, իսկ հիվանդանոցների սեփականատերերը հրաժարվել են նիսյայով ևս 5 ամիս սպասարկել մարդկանց, քանի որ վստահություն չկա և հայտնի չէ, թե երբ է կառավարությունը փոխհատուցելու եղած ֆինանսական բեռը:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը