Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 183 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 711-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3030 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է եղել։ Այս դեպքերի թիվը 744 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3774-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 213 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 259, փաստացի բուժվողներինը՝ 7678 (մեկ օրում նվազել է 41-ով): Մեկ օրում արվել է 2042 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 632 646 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը