Հայաստանում հունվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 586-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 2992 է: Այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 729 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3721-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 157 է, ընդհանուր առողջացածներինը՝ 152 772, փաստացի բուժվողներինը՝ 8093 7905 (մեկ օրում ավելացել է 188-ով): Մեկ օրում արվել է 2607 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 623 311 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը