02 01 2021

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 60 դեպք, մահացել է ութ մարդ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 60 դեպք, մահացել է ութ մարդ

Հունվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159798 դեպք, որոնցից 143640-ն` առողջացած, 2836-ը` մահվան ելքով:

Հունվարի 1–ին կատարվել է 540 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։

Ունենք 285 առողջացած և 8 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 687 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12635 պացիենտ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ