Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157 948-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2775 է: Այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 674 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3449-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 562 է, ընդհանուր առողջացածներինը՝ 139 675, փաստացի բուժվողներինը՝ 14 824 (մեկ օրում նվազել է 456-ով): Մեկ օրում արվել է 1413 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 585 057 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը