22 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, մահվան՝ 21

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, մահվան՝ 21

Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154 602-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2673 է: Այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 658 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3331-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 1410 է, ընդհանուր առողջացածներինը՝ 134 586, փաստացի բուժվողներինը՝ 16 685 (մեկ օրում նվազել է 894-ով):

Մեկ օրում արվել է 2459 թեստ, առ այսօր՝ 570 214 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ