Հայաստանում դեկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1013 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148 325-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 2486 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 617 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3103-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 648 է, ընդհանուր առողջացածներինը՝ 125 169, փաստացի բուժվողներինը՝ 20 053 (մեկ օրում ավելացել է 339-ով): Մեկ օրում արվել է 3119 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 548 359 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը