22 11 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1385 նոր դեպք, մահվան՝ 24

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1385 նոր դեպք, մահվան՝ 24

Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1385 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126 224-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1952 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 501 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2453-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1261 է, ընդհանուր առողջացածներինը՝ 94 090, փաստացի բուժվողներինը՝ 29681 (մեկ օրում ավելացել է 100-ով): Մեկ օրում արվել է 3436 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 487088 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ