Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 984 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870-ի։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1811 է: Այլ հիվանդությունից մահվան 13 դեպ0 է գրանցվել։ Նոյեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 463 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 36 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2274-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 78 343, փաստացի բուժվողներինը՝ 38253 (մեկ օրում նվազել է 1887-ով): Մեկ օրում արվել է 2530 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 468081 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը