Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2000 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 110 687-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 1636 է: Այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 419 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2055-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1501 է, ընդհանուր առողջացածներինը՝ 68 336, փաստացի բուժվողներինը՝ 40 157 (մեկ օրում ավելացել է 326-ով): Մեկ օրում արվել է 4226 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 448 450 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը