09 11 2020

2020-ը կրկնակի տարօրինակ տարի էր․ էական փոփոխություններ են եղել առողջապահական բյուջեի մասով․ նախարար



«2020 թվականը կրկնակի տարօրինակ է մեր ոլորտի համար, որովհետև տարվա ընթացքում էական փոփոխություններ են եղել առողջապահական բյուջեի մասով»,- ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Նախարարը  նկատեց, որ առաջին փոփոխությունը պայմանավորված է եղել համաճարակով, երբ ստիպված հավելյալ ծախսեր են կատարվել, մյուսը՝ ռազմական գործողություններով:

Ըստ նախարարի, այս փաստը շեշտում է նրա համար, որ 2021 թվականի բյուջեի ծավալը համեմատեն ոչ թե տարվա վերջին կատարողականի, այլ տարվա սկզբում հաստատված բյուջեի հետ, քանի որ, եթե 2020-ի տարեվերջի ցուցանիշների հետ համեմատեն, ապա 2021 թվականին ավելի քիչ հատկացումներ կլինի:

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 2020 թվականի սկզբի հետ համեմատած հաջորդ տարվա համար ծախսերն աճել են 2 մլրդ դրամով:

Նախարարի տեղեկացմամբ, Առողջության առաջնային պահպանման ծրագիրը 2020 թվականին  կազմել է 27.1 մլրդ, իսկ 2021 թվականին կլինի 27.9 մլրդ դրամ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ