31 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք, մահվան՝ 50

Հայաստանում գրանցվել  է կորոնավիրուսի 2381 նոր դեպք, մահվան՝ 50

Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2381 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 89813-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 1341 է: Այլ հիվանդությունից մահվան 9 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 367 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 50 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1708-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1001 է, ընդհանուր առողջացածներինը՝ 55317, փաստացի բուժվողներինը՝ 32788 (մեկ օրում ավելացել է 1330-ով): Մեկ օրում արվել է 4992 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 402588 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ