Դոնորական արյուն է անհրաժեշտ: Արյուն հանձնել ցանկացողները պետք է դիմեն Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կենտրոնի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների բաժնի վարիչ Գեւորգ Թամամյանը:
«Ժողովուրդ, անհրաժեշտ է արյուն։ Խնդրում եմ դիմեք Արյունաբանական կենտրոն կամ ձեր մոտակա արյան կայաններ» - գրել է բժիշկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը