Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68 530-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 1121 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել։ Մահվան այս դեպքերի թիվը 321 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1442-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 485 է, ընդհանուր առողջացածներինը՝ 49219, փաստացի բուժվողներինը՝ 17 869 (ավելացել է 1328-ով): Մեկ օրում արվել է 4340 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 357 104 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը