Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 543 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51 925-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 972 է: Այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1274-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 364 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44 583, փաստացի բուժվողներինը՝ 6068 (մեկ օրում ավելացել է 359-ով): Մեկ օրում արվել է 3483 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 303 707 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 66 (կին), 68 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 72 (կին) և 83 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը