Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Այս մասին ասված է Արցախ/Տեղեկատվական շտաբում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 275 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9798 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը