18 08 2020

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք․ նոր օջախ՝ Ստեփանակերտում

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք․ նոր օջախ՝ Ստեփանակերտում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

 

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 255 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 6, ընդհանուր մեկուսացված է 11 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել:

 

Մինչ այսօր կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ