Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 201 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 794-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 806 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 234 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1040-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 335 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33 492, փաստացի բուժվողներինը՝ 6262 (մեկ օրում նվազել է 137-ով): Մեկ օրում արվել է 1710 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 179032 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը