06 08 2020

Հայաստանում համաճարակային վիճակը շարունակաբար թուլանում է. Նիկոլ Փաշինյան



Հայաստանում համաճարակային վիճակը շարունակաբար թուլանում է: Օգոստոսի 6-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, նոր դեպքերի հայտնաբերման ամենօրյա բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ, բայց հիմա մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, որովհետև եթե նախկինում մենք նոր դրական դեպքերի հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15-ի շրջանում, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք: Եթե նախկինում մենք պասիվ սպասում էինք, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում, և առողջապահության նախարարությունն ինքն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային որոշակի տեղեր, խմբեր, կոլեկտիվներ, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշումներ կիրականացնի»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ