03 08 2020

Աչաջուրի ծննդատունը փակելու թեման Թորոսյանի համար կապրիզ է․ Նունե Ներսեսյան



Արսեն Թորոսյանն իր հերթական կապրիզն է անում, և որոշել է փակել ծննդատունը։ Կոնկրետ Աչաջրի թեման իր համար կապրիզ է։ այս մաիսն լրագրողնեևրի հետ հանդիպմանն ասաց Պարացելսուս ՀԿ նախագահ  Նունե Ներսիսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ըստ օդում կախված լուրերի, Արսեն Թորոսյանն ասել է՝ Աչաջուրը կփակի, նոր ինքը հրաժարական կտա։

«Եղվարդի ծննդատունն էլ պետք է փակվեր՝ նույն մեկնաբանությամբ, որ ծնունդները քիչ են, իսկ ծննդատունը վերազինված չէր, բայց տնօրենի փոխվելուց հետո չփակվեց այդ ծննդատունը։ Հիմա Աչաջուրը չի փակվել, բայց լիցենզիան ժամանակավորապես կասեցվել է։ Բայց կոչ եմ անում Թորոսյանին՝ հրաժարական տալ, եթե ինքն այդքան իր խոսքի տեր տղամարդ է, Աչաջուրի աշխատանքները կասեցված են։ Ազգն էլ կասին՝ Թորոսյանը տղամարդավարի մի բան կարողանում է անել»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ