01 08 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, մահվան՝ 11

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, մահվան՝ 11

Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 291 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,841-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 977 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 977-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29․557 փաստացի բուժվողներինը՝ 8307 (մեկ օրում պակասել է 280-ով): Մեկ օրում թեստավորվել է 1920 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 165656 քաղաքացի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ