25 07 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահվան՝ 10

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահվան՝ 10

Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 նոր դեպք։ Այս մասին հայտում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36996-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 700 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 220 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 920․-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 509 է, ընդհանուր առողջացածներինը՝ 26243, փաստացի բուժվողներինը՝ 9833 (մեկ օրում նվազել է 136-ով): Մեկ օրում թեստավորվել է 1850 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 153814  քաղաքացի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ