14 07 2020

Մթերք, որը «սպանում է» կորոնավիրուսը․ The Sun

Մթերք, որը «սպանում է» կորոնավիրուսը․ The Sun

Ֆրանսիայի Մոնպելիեի համալսարանի հետազոտողների խումբը բացահայտել է կորոնավիրուսը «սպանող» մթերքը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Sun-ին։

Հետազոտության հեղինակների տվյալներով՝ այդ մթերքը կաղամբն է։ Գիտնականները պարզել են, որ կաղամբի տարբեր տեսակները տարածված են այն երկրներում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսից մահացության ցածր ցուցանիշներ։ Օրինակ՝ Գերմանիայում և Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացությունը զգալի քիչ է եղել։

Նշվում է, որ կաղամբի մեջ կան նյութեր, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի ծանր ընթացքին։ Այսպես, ֆերմենտացված կաղամբի մեջ հան հակաօքսիդանտներ, որոնք ուժեղացնում են օրգանիզմի պաշտպանությունը պաթոգեններից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ