Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու հարցին։
«Ես անձամբ տեսնում եմ դրա անհրաժեշտությունը, և երեկ վարչապետն էլ հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը կերկարի։ Սակայն մենք մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին։ Այսինքն՝ եթե արտակարգ դրությունը դադարի, ապա մենք հնարավորություն կունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել պահպանել կանոնները՝ նույն դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը»,- ասաց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը