30 06 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 415 նոր դեպք և 14 մահ

Հայաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 415 նոր դեպք և 14 մահ

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 25 542-ի:  Այս մասին հայտնում է  ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, վիրուսից մահացածների թիվը 443 է:

Մեկ օրում այլ հիվանդությունից մահացել է 4 անձ, հունիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 147 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 590-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 751 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 048, փաստացի բուժվողներինը՝ 10904 (մեկ օրում ավելացել է 350-ով): Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 111,844 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ