Հունիսի 23-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Ֆրանսիայից արդեն բժիշկների 2-րդ խումբն է, որ մեր գրասենյակի անմիջական ներգրավվածությամբ գալիս է Հայաստան: Ուրախ ենք, որ այս խմբում երկու հայ բժիշկ ունենք. խմբի ղեկավարն է հանրահայտ ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը, և ռեանիմատոլոգներից մեկն էլ Հայկ Վարդանյանն է: Այսպիսով՝ նման նախաձեռնություններից անմասն չեն մնում նաև սփյուռքի մեր մասնագետները»,-նշել է Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ բանակցություններ են տարվում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և այլ երկրների հայ բժիշկների հետ նրանց Հայաստանում նման առաքելությունների ներգրավելու համար:
Փարիզի և Մարսելի լավագույն բուժհաստատություններից 9 բժիշկներ իրենց առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը