COVID-19-ի ախտորոշմամբ 627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս թվերը մեզ մտահոգում են, այդ պատճառով կոչ եմ անում քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային միջոցառումները այնքան ժամանակ, մինչեւ մարտահրավերը հաղթահարվի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը