19 06 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 459 նոր դեպք, բուժման՝ 706, մահվան՝ 19

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 459 նոր դեպք, բուժման՝ 706, մահվան՝ 19

Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 459 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19 157-ի:

 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 319 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Հունիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 110 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 429-ի։

 


Մեկ օրում առողջացածների թիվը 706 է, ընդհանուր առողջացածներինը՝ 8266, փաստացի բուժվողներինը՝ 10 462 (մեկ օրում պակասել է 266-ով): Մեկ օրում թեստավորվել է 1951 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 91 943 քաղաքացի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ