18 06 2020

Մեկ օրում հաստատվել է վարակի 665, բուժման՝ 746, մահվան՝ 9 դեպք

Մեկ օրում հաստատվել է վարակի 665, բուժման՝ 746, մահվան՝ 9 դեպք

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 665 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 18 698-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 309 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 101 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 410-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 746 է, ընդհանուր առողջացածներինը՝ 7560, փաստացի բուժվողներինը՝ 10 728 (մեկ օրում նվազել է 90 ով): Մեկ օրում թեստավորվել է 2392 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 89 992 քաղաքացի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ